ՃԱՄԲԱՐՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ԳՏԱԾ ԱՐՑԱԽՑԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԳԱԼԻՔ ԱՄԱՆՈՐԻ ՏՈՆԵՐԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

2023 թվականի դեկտեմբերի 28-ին թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում թևածում էր տոնական բարձր տրամադրությունը։ Արցախցի փոքրիկների ամանորյա միջոցառումը հագեցած էր երգ ու պարով և բանաստեղծություններով։ Ամանորյա տոնական միջոցառմանը ներկա էին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի նախագահ Անի Սմբատյանը, «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչներ և ծրագրի … Continued

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Երիտասարդները հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում իրականացվող «Կոնֆլիկտների փոխակերպում և հաղթահարում» երկփուլ դասընթացը հաջողությամբ կյանքի կոչվեց։ Հասարակության մեջ ուսուցիչները խաղաղության հայեցակարգը ձևավորող և տարածող հիմնական օղակներից են: Իրականացված դասընթացի հիմնական նպատակն էր բարձրացնել հենց այս թեմայի վերաբերյալ իրազեկվածությունը ուսուցիչների … Continued

«ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Օրերս «Սիրանույշ» ճամբար այցելեց Գերմանիայում «Մենք քրիստոնյաներ ենք» արամեական ՀԿ-ի ներկայացուցիչ Օլաֆ Կրոստիցը՝ ճամբարում ապաստանած արցախցի մեր հայրենակիցներին ցուցաբերած աջակցության արդյունավետությունը գնահատելու և կրկին առկա կարիքներին ծանոթանալու նպատակով։ Մոնիթորինգային այցը շարունակվեց նաև Ջերմուկի համայնքային կենտրոնում և «Ծիածան» մանկապատանեկան զարգացման կենտրոնում, … Continued

ՃԱՄԲԱՐՈՒՄ ՏԻՐՈՒՄ ԷՐ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Դեկտեմբերի 18-ին Վայոց ձորի թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում շնորհիվ շվեյցարական ՀԵԿՍ-ԷՊԷՌ կազմակերպության աջակցության տեղի ունեցավ հեքիաթային միջոցառում արցախահայ մեր երեխաների մասնակցությամբ։ Օրեր շարունակ ճամբարի փոքրիկ բնակիչները, դպրոցական երեխաները պատրաստվել էին հեքիաթային բեմադրությունների։ Երեխաները ներկայացրին սիրված հեքիաթներ, որոնք ուրախություն և խինդ պարգևեցին ներկա հյուրերին։ Այս անգամ … Continued

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽՆՁՈՐՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՈՒԺԿԵՏԻ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՎ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ԳՈՒՅՔՈՎ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գործունեության 28 տարիների ընթացքում առաջնահերթ են եղել սահմանապահ և սահմանամերձ բնակավայրերին ուղղված աջակցության ծրագրերը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ենթադրամաշնորհային «Բուժանձնակազմի վերապատրաստում, բժշկական պարագաների, սարքավորումների և գույքի տրամադրում բուժկետին» ծրագրի շրջանակում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ սահմանապահ Խնձորուտ բնակավայրի բուժկետը … Continued