«Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հզոր ռեսուրսն իր տաղանդավոր և նվիրված աշխատակազմն է, որը հիմնորեն հետևում է, որպեսզի բոլոր ծրագրերն իրականացվեն արդյունավետ, լիարժեք, ուղղված կայունությանը և կարողությունների զարգացմանը: Ներկայիս աշխատակազմը, կազմակեպության բազմաթիվ ծրագրերի միջոցով, ջանք չի խնայում հաջողությամբ իրականացնել «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի տեսլականն ու նպատակները:

Անի Սմբատյան, Սյունիք-Զարգացում ՀԿ-ի նախագահ:  Ի հավելումն Սյունիք-Զարգացում ՀԿ-ի աշխատանքին, Անի Սմբատյանն աշխատել է «Գիտելիք» համալսարանում որպես դասախոս: Աշխատել է նաև ծրագրավորման և հաշվապահական ոլորտներում։ Անի Սմբատյանն ունի տնտեսագիտության բակալավրի և ՏՏ ոլորտում մագիստրոսի աստիճան:  Այժմ Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանում հայցորդ է՝ Ֆինանսներ, վարկ և դրամաշրջանառություն մասնագիտությամբ:

            Անի Սմբատյան

            ՀԿ-ի նախագահ

Գարիկ Շահգալդյան, Սյունիք-Զարգացում ՀԿ-ի մենեջեր: Գարիկ Շահգալդյանը նաև Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) ամերիկյան ծրագրի համակարգողն է Հայաստանում: Նա ունի ավելի քան 18 տարվա աշխատանքային փորձ ՀԿ համակարգում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը, ունի բակալավրի և մագիստրոսի աստիճան՝ բանասերի որակավորմամբ:

            Գարիկ Շահգալդյան

            Քարտուղար՝ պատասխանատու

Լիլիթ Ներսիսյան, Գլխավոր հաշվապահ:  Լիլիթ Ներսիսյանը միացել է կազմակերպությանը 2011թ․-ին։ Ունի ավելի քան տասը տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում։ Լիլիթն ունի բակալավրի աստիճան՝ Ֆինանսների Կառավարում որակավորմամբ և տնտեսագետի մագիստրոսի աստիճան:

            Լիլիթ Ներսիսյան

            Գլխավոր հաշվապահ

Տաթև Հարությունյան, «Սոցիալական զարգացում» ծրագրի համակարգող: Տաթև Հարությունյանը սոցիալական և համայնքային զարգացման ոլորտում ունի բավականին փորձ՝ ԱՄՆ-ում, Բելգիայում, Վրաստանում և այլ երկրներում բազմաթիվ միջազգային և տեղական վերապատրաստումների և կոնֆերանսների մասնակցության շնորհիվ: Նա ունի լեզվաբանության բակալավրի և տնտեսագետի մագիստրոսի աստիճան: Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:

            Տաթև Հարությունյան

            Ծրագրի ղեկավար

Լիլիթ Խաչատրյան, Երիտասարդական ծրագրի ղեկավար: Լիլիթ Խաչատրյանը ունի բարձրագույն կրթություն՝ անգլերեն լեզվի մասնագետ է։ Լիլիթը աշխատել և համագործակցել է մի շարք միջազգային և տեղական կառույցների հետ՝ որպես մոնիթորինգի և գնահատման մասնագետ, ծրագրերի համակարգող և ղեկավար, դասընթացավար, դասախոս և թարգմանիչ։ Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների՝ մասնագիտական և հասարակական ոլորտին առնչվող թեմաներով՝ տարբեր երկրներում։
Լիլիթ Խաչատրյանը կազմակերպությանն է միացել 2023 թվականի սեպտեմբեր ամսից։

            Լիլիթ Խաչատրյան

            Ծրագրի ղեկավար

Արտաշես Հակոբյան, Հանրային կապերի ոլորտում լուսանկարիչ, օպերատոր: Արտաշես Հակոբյանը սովորում է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Արտաշեսը վերապատրաստվել է Գրաֆիկ դիզայն մասնագիտությամբ։ Սովորել է «WEB Ծրագրավորում»՝ Microsoft Innovation Center Armenia-ում։
Արտաշեսը մասնակցել է մի շարք կամավորական աշխատանքների և լիդեր-կամավոր է Հայկական Կարմիր խաչի ընկերությունում (ՀԿԽԸ)։ ՀԿ-ին է միացել 2023 թվականից։

            Արտաշես Հակոբյան

            Լուսանկարիչ, օպերատոր

Ռոզա Հարությունյան, «Սոցիալական զարգացում» ծրագրի համակարգողի օգնական: Ռոզան սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ Եղեգնաձորի մասնաճյուղում՝ «Կառավարում» մասնագիտությամբ։
Ռոզան ներգրավված է մարզում իրականացվող բազմաթիվ կամավորական աշխատանքներում։ Դեռ 14 տարեկանից մասնակցել է կազմակերպության կողմից իրականացված մի շարք ծրագրերի։
Ռոզա Հարությունյանը կազմակերպությանն է միացել 2021 թվականից։

            Ռոզա Հարությունյան

            Ծրագրի ղեկավարի օգնական

Կիմա Կիրակոսյան, Երիտասարդական ծրագրի համակարգող: Կիմա Կիրակոսյանը սովորում է Երևանի պետական համալսարանում՝ «Փիլիսոփայություն և հոգեբանություն» մասնագիտությամբ։ Մինչ կազմակերպությանը միանալը նա աշխատել է Ucom սպասարկման կենտրոնում։ Այս պահին Կիման մասնակից է «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամում, մասնակցել է նաև մի շարք կամավորական աշխատանքներին։ Կիման կազմակերպությանն է միացել 2022 թվականին՝ մինչ այդ մասնակցել է կազմակերպության կողմից իրականացված աշխատանքային պրակտիկային։

            Կիմա Կիրակոսյան

            Ծրագրի համակարգող

Ինեսսա Դանիելյան, «Բնակարանային/Զբաղվածության կազմակերպում Արցախի փախստականներին Վայոց ձորում» ծրագրի ղեկավար: Ինեսսա Դանիելյանը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ Եղեգնաձորի մասնաճյուղում՝ «Կառավարում» մասնագիտությամբ։ Ինեսսան մասնակցել է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացված աշխատանքային պրակտիկային և ներգրավված է եղել բազմաթիվ կամավորական աշխատանքներում։ Ինեսսան կազմակերպությանն է միացել 2023 թվականի նոյեմբերից, սակայն մինչ այդ աշխատել է նաև 2020 թվականին՝ զբաղեցնելով «Կարիքների գնահատման» մասնագետի պաշտոնը։

            Ինեսսա Դանիելյան

            Ծրագրի ղեկավար

Արմեն Ադամյան, Լոգիստիկ/գնումների պատասխանատու: Արմեն Ադամյանը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում <<Սյունիք>> ՀԿ-ի սառնարանային տնտեսության գործունեությանը: Նա ունի փորձ գյուղատնտեսության ոլորտում: Ունի Գիտելիք համալսարանի բակալավրի աստիճան՝ ֆինանսներ որակավորմամբ:

            Արմեն Ադամյան

            Գնումների պատասխանատու

Նաիրա Մանասերյան, «Աջակցություն սահմանամերձ սոցիալապես խոցելի խմբերին և տեղահանվածներին» ծրագրի ղեկավար: Նաիրա Մանասերյանը մասնագիտությամբ մանկավարժ է։ Սովորել է «Անգլերեն լեզու և գրականություն» ֆակուլտետում։ Նույն մասնագիտությամբ ավարտել է նաև մագիստրատուրան։ Նաիրան մասնակցել է մի շարք վերապատրաստումների և դասընթացների Հայաստանում և Վրաստանում՝ այդ թվում Creativity in translation, Proposal writing թեմաներով: Նաիրա Մանասերյանը ՀԿ-ին է միացել 2021 թվականից։

            Նաիրա Մանասերյան

            Ծրագրի ղեկավար

Աննա Գյուլնազարյան, Հանրային կապերի և լրատվության պատասխանատուԱննա Գյուլնազարյանը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ին է միացել 2021 թվականի հոկտեմբերից։ Աննան ունի բակալավրի աստիճան «Կառավարում» մասնագիտությամբ, ինչպես նաև ավարտել է մագիստրատուրան՝ «Գործարար վարչարարություն» մասնագիտությամբ։ Նա սովորել և վերապատրաստվել է մի շարք կառույցներում։ Սովորել է «Մուլտիմեդիա» դպրոցում՝ «Ընդհանուր լրագրություն», «Սոցիալական մեդիա մարքեթինգ» մասնագիտություններով, ավարտել է «Հանրային կապերի կառավարում և հաղորդակցություն» մագիստրոսական ծրագիրը՝ «Հայկական Փի-Ար Ասոցիացիայում»։ Աննան մասնակցել է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Համայնքային զարգացում» բաժնում կազմակերպված աշխատանքային պրակտիկային և ներգրավված է բազմաթիվ կամավորական աշխատանքներում։

            Աննա Գյուլնազարյան

            Հանրային կապերի պատասխանատու

Անահիտ Եղիազարյան, Ջերմուկի համայնքային կենտրոնի համակարգող: Անահիտ Եղիազարյանն ունի աշխատանքային փորձ համայնքային զարգացման ծրագրերում: Աշխատում է Սյունիք-Զարգացում ՀԿ-ում 2011 թվականի հոկտեմբերից: Ավարտել է Գիտելիք համալսարանը, ունի բակալավրի աստիճան՝ բանասերի որակավորմամբ: Նա ավարտել է նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հավաստագիր շնորհող տուրիզմի և հյուրընկալության կառավարման ծրագիրը:

            Անահիտ Եղիազարյան

            Համայնքային կենտրոնի համակարգող

Եվա Գալստյան, հաշվապահԵվա Գալստյանն աշխատում է Սյունիք Զարգացում ՀԿ-ում 2018 թվականի հունիսից: Նա մասնակցել է ֆինանսական ոլորտում իրականացված մի շարք սեմինարների: Տիրապետում է ՀԾ Հաշվապահ ծրագրին: Ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական  համալսարանը, ունի բակալավրի աստիճան՝ Բիզնես կազմակերպում որակավորմամբ:

            Եվա Գալստյան

            Հաշվապահ

Դիաննա Ստեփանյան, Հաշվապահի օգնական:  Դիաննա Ստեփանյանը սովորել է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում՝ «Կառավարում» մասնագիտությամբ։ Դիաննան Ջերմուկ քաղաքից է։ «Ջերմուկի Երիտասարդական Կենտրոն»-ում հանդես է գալիս որպես համակարգող, ներգրավված է բազմաթիվ կամավորական աշխատանքներում։
Նա մասնակցել է նաև «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից կազմակերպված աշխատանքային պրակտիկային՝ հաշվապահության բաժնում։
Դիաննան «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի թիմին է միացել 2021 թվականի սեպտեմբերից:

            Դիաննա Ստեփանյան

            Հաշվապահի օգնական