Աշխատանքային պրակտիկա «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ում

Հրատարակված Վերջին նորություններ | 3

Սյունիք ՀԿ-ի հերթական հնարավորությունը նրանց համար է, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, թիմում աշխատելու և նոր կապեր ու գործընկերներ գտնելու, արդյունավետ հաղորդակցվելու կարողություն և հմտություն, պատասխանատվություն, սովորելու ցանկություն և ցանկալի է անգլերենով հաղորդակցվելու հմտություն։

Ծրագրի մանրամասները

«Սյունիք» ՀԿ-ն «Սոցիալական զարգացում Հարավային Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ձեզ հնարավորություն է ընձեռում վարձատրվող աշխատանքային պրակտիկա անցնել ՀԿ-ի հետևյալ բաժիններում՝

  • Համայնքային զարգացման ծրագիր
  • Հաշվապահություն
  • Հասարակայնության հետ կապեր

Աշխատանքային գրաֆիկ՝ ժամը 11։00-ից

Հանգստյան օրեր` շաբաթ, կիրակի

Պրակտիկայի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան`

  • «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի օրինակով ծանոթանալու ՀՀ-ում հասարակական կազմակերպությունների ընդհանուր գործունեությանը։
  • Մասնակցելու ֆոնդահայթայթման, ծրագրերի, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների կառավարման, լրատվության և ծրագրի տեսանելիության բարձրացման ոլորտներում վերապատրաստումների։
  • Ծանոթանալու հաշվապահական փաստաթղթաշրջանառությանը, հարկային հաշվառմանը, ընդհանուր հաշվապահական հաշվառմանը,
  • Մասնակցել ՀԿ-ի կողմից կազմակերպվող անգլերենի դասընթացներին (շաբաթական 2 օր)։

Պրակտիկան հիմնվելու է”learning by doing” մեթոդի վրա: Մասնակիցներն առանձին բաժինների ծրագրերի ղեկավարների օգնությամբ և օժանդակությամբ ըստ առանձին աշխատանքային պլանների կազմակերպելու են ծրագրային գործողություններ`

— սեմինարների/վերապատրաստումների և այլ միջոցառումների կազմակերպում

— ծրագրային առաջարկների և հաշվետվությունների կազմում

— տարբեր ծրագրային միջոցառումների վերաբերյալ հոդվածների պատրաստում և լուսաբանում

— փաստաթղթերի և անհրաժեշտության դեպքում նաև բանավոր թարգմանությունների կատարում

Դիմելու վերջնաժամկետը սույն թվականի հունվարի 27-ն է։

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV-ին) և ուղեկցող նամակը syunikngo@gmail.com  էլ. հասցեին:

Ուղեկցող նամակում (մոտիվացիոն նամակ) նշեք նաև, թե որ բաժնում կուզեիք անցկացնել պրակտիկան:

Տեղեկացնում ենք, որ տեղերը սահմանափակ են։

3 Responses

  1. Կասեք պրակտիկայի վարձատրության չափը, և վայրը

  2. Ես՛ Աննա Եղոյանն եմ, կցանկանամ պրակտիկան անցկացնել հասարակության հետ կապեր բաժնում, որպեսզի կարողանամ գիտելիքներս օգտագործել որևէ կարևոր տեղում, ձեռք բերել նոր կարողություններ և հմտություններ։

  3. Բարև ձեզ, ես ցանկանում եմ աշխատանքային պրակտիկա անցնել Սյունիք ՀԿ-ում՝հաշվապահության բաժինը ունեմ հաշվապահական գիտելիքներ, սակայն ցանկանում էլ ավելի ամրապնդել գիտելիքներս այդ ոլորտում.
    Հուսով եմ, որ այս պրակտիկան ինձ կօգնի մասնագիտական ոլորտում ավելի հմտանալ:

Պատասխանել