«Երիտասարդները հանուն խաղաղության» ծրագրում լիդեր աշխատելու թափուր հաստիք

Հրատարակված Հայտարարություններ | 0

Ծրագրի նկարագրություն՝ «Երիտասարդները հանուն խաղաղության» ծրագիրն իրականացվում է «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպության կողմից՝ շվեցարական ՀԵԿՍ-ԵՓԵՐ կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ: Ծրագրի հեռահար նպատակն է Հայաստանի և Վրաստանի, այս երկրներում ապրող ազգային փոքրամասնությունների և Աբխազիայի երիտասարդների շրջանում կոտրել կարծրատիպերը, տարածել խաղաղության տեսլական և հարթակ ստեղծել ընկերության և համագործակցության համար:

Գործողություններ՝ Ընտրված մասնակիցները Վրաստանում մայիս և հունիս ամիսներին մասնակցելու են «Կոնֆլիկտի հաղթահարում» և «Առաջնորդություն ու ֆասիլիտացիա» թեմաներով դասընթացների, որից հետո հուլիս և օգոստոս ամիսներին Հայաստանում կամ Վրաստանում կազմակերպվող ամառային ճամբարներում աշխատելու են որպես լիդեր:

Մասնակիցներ՝ 22-30 տարեկան երիտասարդներ

Աշխատանքային լեզու՝ ռուսերեն

Դիմելու վերջնաժամկետն է ս/թ մարտի 20-ը:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի համակարգող Հասմիկ Գալստյանին hasmik.syunikngo@gmail.com էլ. հասցեով կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 94 04 01 31:

Պատասխանել