Եվրասիա Տուրիստական կազմակերպություն: Սյունիք-Զարգացում ՀԿ-ն սոցիալական ձեռնարկատիրությունը բերում է Վայոց ձորի մարզ

Հրատարակված Տուրիստական Ծրագրեր | 0

Հարավային Հայաստանից խանդավառ երիտասարդների մի թիմ վերջերս համատեղ ուժերով աշխատում են տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ՝ զբոսաշրջիկներին Հայաստանի, Վրաստանի և Սևծովյան երկրների մշակութային հարստությունը և բնական գեղեցկությունն ավելի հասանելի և հաղորդակից դարձնելու համար։ Զբոսաշրջության ոլորտում հաստատուն և անընդհատ զարգացման երկար տարիների աշխատանքի արդյունքում 2016 թ.-ի օգոստոսին Սյունիք-Զարգացում ՀԿ-ի նախաձեռնությամբ հիմնադրվեց Եվրասիա տուրիստական գործակալությունը։ 2013 թվականից «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն արդեն ձևավորել էր զբոսաշրջության զարգացման բաժինը՝ մարզում զբոսաշրջությունը խթանելու նպատակով: Զբոսաշրջության զարգացման բաժինը համապատասխան աշխատակազմով մասնակցել է ոլորտի մի շարք ծրագրերի մշակմանը և իրականացմանը, ինչպես օրինակ՝ Մետաքսի ճանապարհի սևծովյան ծրագիր, Այցելեք Վայոց ձոր բլոգի մշակում, և մարզի ապրանքանիշի/բրենդի (մեղր, Ջերմուկ հանքային ջուր, Արենի գինի, պանիր, դեղաբույսեր և բույսեր) և մի շարք եզակի հրաշալիքների մասին տեղեկատվական նյութերի և գրքույկների մշակում։ Բացի այդ, Զբոսաշրջության զարգացման բաժինն ակտիվորեն մասնակցել է նաև ոլորտի ծառայություն մատուցողների, արհեստի և արվեստի կենտրոնների և մշակութային ժառանգության վերաբերյալ համապարփակ տեղեկատվական բազայի ստեղծմանը։ Նորաստեղծ ETA տուրիստական գործակալությունը, որը հիմնադրվել է որպես սոցիալական ձեռնարկատիրություն, նպատակ ունի օժանդակել տեղի զբոսաշրջային ծրագրերը/նախաձեռնությունները, զարգացնել զբոսաշրջային վայրերը, և տեղի բնակիչների համար ստեղծել եկամուտի աղբյուրներ: Տուրիստական գործակալությունն առաջարկում է բազմաթիվ մշակութային էքսկուրսիաներ անհատների և խմբերի համար, ովքեր հետաքրքրված են Եվրոպայի և Ասիայի միջև խաչմերուկների հարուստ պատմությամբ: Գործակալությունը տրամադրում է հյուրանոցների, կացարանի, թռիչքների, ամրագրման հնարավորություն և զբոսավարների ծառայություններ: Հետաքրքրվող անձինք և կազմակերպությունները կարող են կապ հաստատել info@eta.am կայքում տեղակացված  էլեկտրոնային հասցեով։

Պատասխանել